National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.11.2021
Ներկայացվել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրվող միջոցները եւ ծրագրերը
1 / 2

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գրասենյակին կտրամադրվի շուրջ 578 մլն 945 հազար դրամ: Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 մլն 619 հազար դրամ, իսկ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրին՝ 204 մլն 325 հազար դրամ:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը կիրականացվի 4 փուլով՝ մինչեւ 400 հոգու մասնակցությամբ: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառման իրականացման համար կտրամադրվի 11 մլն 806 հազար դրամ: ՀՀ եւ Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրին կուղղվի 123 մլն 872 հազար դրամ: Հայաստան-Սփյուռք գործակցության իրազեկման ծրագրով կտրամադրվի 60 մլն դրամ:

Կիրականացվի «Աշխատանք Սփյուռքի համայնքներում» ծրագիրը: Սփյուռքի ավելի քան 24 համայնքներ կկազմակերպվեն այցելություններ: Միջոցառման իրականացման համար բյուջեից կտրվի 51 մլն 45 հազար դրամ:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ հայրենադարձության ինտեգրման նպատակով մեկ պատուհանի սկզբունքն է գործելու՝ ինտեգրումը դյուրին դարձնելու համար: Միջոցառումն իրականացվում է «Հրայր Հովնանյան» հիմնադրամի մասնակցությամբ: Նախատեսվում է տրամադրել 34 մլն 245 հազար դրամ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am